Բարսելոնայի հայազգի տաքսիստներն անվճար կփոխադրեն բժիշկներին16 մարտի 2020 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Բարսելոնայի տաքսիների հայազգի վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժանձնակազմին։ Մոտ մեկ տասնյակ հայ վարորդներ իրենց հեռախոսահամարներ են տեղադրել համացանցում՝ առաջարկելով իրենց ծառայությունները։ «Այս դժվարին ժամանակներում Բարսելոնայի հայ համայնքի տաքսիներն անվճար փոխադրումներ են առաջարկում բժշկական անձնակազմի համար»,- ասվում է գրառման մեջ։ Իսպանիան երկրորդ երկիրն է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման առումով։ Այդ երկրում մարտի 15-ի տվյալներով մեկ օրում ևս 96 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը հասել է 262-ի։ Վարակվածների ընդհանուր թիվը 7798 է։ Մարտի 16-ի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6446-ի, վարակված է 162,671 մարդ, ապաքինվել է ավելի քան 75,500-ը։ Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |