Wizz Air-ն անորոշ ժամանակով հետաձգել է Վիլնյուս-Երևան չվերթը

Wizz Air-ն անորոշ ժամանակով հետաձգել է Վիլնյուս-Երևան չվերթը

PanARMENIAN.Net - Wizz Air ավիաընկերության մարտի 20-ին կայանալիք Վիլնյուս-Երևան առաջին ուղիղ չվերթը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այդ մասին ասվում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածման պատճառով։ Wizz Air-ը հայտարարել է, որ բոլոր թռիչքները Լիտվա և Լիտվայից այլ ուղղություններ, այդ թվում՝ Երևան, մարտի 17-ից չեղարկվում են։

Եթե տոմսերը գնվել են անմիջապես ավիաընկերության կայքից կամ բջջային հավելվածով, ապա գումարի 120 տոկոսն ինքնաբերաբեր կվերադարձվի Wizz Air-ի իրենց հաշվեհամարին։ Այդ գումարը հնարավոր կլինի օգտագործել ավիատոմսեր գնելու համար 24 ամսվա ընթացքում։

Ուղևորներն անհատական նամակներ կստանան այն տեղեկատվությամբ, թե ինչ պետք է անել, որպեսզի գումարը վերադարձվի բանկային հաշվեհամարին։ Այդ դեպքում նրանք կստանան գումարի 100 տոկոսը։

Ավիափոխադրողի կայքը բաց է ամրագրման համար արդեն ապրիլի 3-ից։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---