Իրանում 1 օրում կորոնավիրուսից 129 մարդ է մահացել. Համապետական կարանտինը բացառվել է

Իրանում 1 օրում կորոնավիրուսից 129 մարդ է մահացել. Համապետական կարանտինը բացառվել է

PanARMENIAN.Net - Մեկ օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից 129 մարդ է մահացել, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է մոտ 14,991-ի: Ընդհանուր առմամաբ՝ մահացել է 853 մարդ, առողջացել՝ 530:

Մարտի 16-ի դրությամբ՝ 24 ժամում երկրում արձանագրվել է 1053 դեպք: Ըստ AlJazeera-ի՝ Իրանում ներկա և նախկին 12 պաշտոնյա, քաղաքական գործիչ է մահացել կորոնավիրուսից, ևս 13-ը վարակված են:

Չնայած Իրանում փետրվարի 19-ից վարակակիրների թիվն աճում է, երկրի նախագահ Հասան Ռոուհանին բացառել է համապետական կարանտինը և հայտնել, որ իշխանությունն աշխատում է երկրի սահմանները բաց պահելու համար:

Իրանը շարունակում է կորոնավիրուսի տարածվածությամբ և մահերի թվով ամբողջ աշխարհում երրորդ երկիրը մնալ՝ Չինաստանից և Իտալիայից հետո:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---