Հայաստանի նախագահը կմեկնի Ղազախստան ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպմանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Ղազախստանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս տեղեկատվությունը PanARMENIAN.Net ին հաստատել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:



ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կքննարկեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, ճգնաժամային երեւույթներին հակազդելու, տարածաշրջանի իրավիճակի հետ կապված հարցեր:



Անցած շաբաթ Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տոքսատին Բուզուբաեւը ասել էր, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ադամ պետությունների ղեկավարներին դեկտեմբերին հավաքվել Ղազախստանում: Ըստ Բուզուբաեւի, հանդիպմանը նախատեսվում է քննարկել հետագա համագործակցությունը կազմակերպության շրջանակներում եւ զարգացման հեռանկարները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---