Որոշումն ընդունվեց․ Մարտի 16-ի ժ. 18։30-ից ՀՀ-ում արտակարգ դրություն է

Որոշումն ընդունվեց․ Մարտի 16-ի ժ. 18։30-ից ՀՀ-ում արտակարգ դրություն է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունվեց։ Այն սահմանվում է մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ։

Նախնական նախագծում եղել են փոփոխություններ․ պարետի որոշմամբ՝ վտանգավոր վայրերում հարսանիքներին, թաղումներին մասնակցությունը պետք է սահմանափակվի մինչև 20 մասնակցով։ Այլ հավաքներն ամբողջ երկրով մեկ արգելված են։

ՀՀ բոլոր քաղաքացիներին ու նրանց ընտանիքի անդամներին, անկախ քաղաքացիությունից, կարելի է մուտք գործել Հայաստան։ ՀՀ քաղաքացի չհանդիսացող, օրինական կացության կարգավիճակ ունեցող բոլոր քաղաքացիներին թույլատրվում է մուտքը ՀՀ։ Արգելվում է միայն ԱՆ որոշմամբ համաճարակային ծանր իրավիճակով կամ 14 օրում այդպիսի երկրում եղածների մուտքը։Պարետը կարող է սահմանել բացառություններ։ Դիվանագետների մուտքը միշտ ապահովվում է։

Ցամաքով ՀՀ քաղաքացիների ելքը՝ բացի բեռնատարների վարորդներից, արգելվում է։ Օդային ճանապարհով երկրից ելքը թույլատրվում է, եթե ընդունող երկիրը դեմ չէ։ Օտարերկրյա քաղաքացիների ելքը թույլատրվում է միայն օդային ճանապարհով, ցամաքով՝ միայն բեռնատարների վարորդներին։

Մնացած մանրամասները՝ նախագծի սկզբնական տեքստում։

Որոշման նախագծի քննարկումից հետո հստակեցվել է այն անձանց շրջանակը, ում Հայաստան ելումուտի իրավունք կտրվի: Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների, նրանց ընտանիքների բոլոր անդամների մուտքը, նաև կացության կարգավիճակ ունեցող բոլոր անձանց մուտքը։

Հայաստանում արտակարգ դրությունը սահմանվում է կորոնավիրուսի հաստատված դեպքերի ավելացմամբ պայմանավորված։ Մարտի 16-ի առավոտվա դրությամբ երկրում հաստատված 30 դեպք կա, առաջին պացիենտն արդեն բուժվել է:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---