ՍԴ-ն օրինական է ճանաչել Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը

ՍԴ-ն օրինական է ճանաչել Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը

PanARMENIAN.Net - ՌԴ Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը։ Դա թույլ կտա նրան կրկին մասնակցել նախագահի ընտրություններին։

Ըստ ՍԴ դատավորների` իրավական ժողովրդավարական պետության սկզբունքը ենթադրում է, թեև չի կանխորոշում նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակում։ Սակայն, ժողովրդավարության սկզբունքները ենթադրում են ազատ ընտրությունների արդյունքում պետության ղեկավարի ընտրություն։ Բալանսը որոնում է սահմանադիր օրենսդիրը, այդ թվում, հաշվի առնելով կոնկրետ պատմական գործոնները, ռիսկերն ու մարտահրավերները»,- ասում են ՍԴ դատավորները, գրում է «Վեդոմոստին»։

Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ «նախագահական ժամկետների զրոյացման տարբերակը հնարավոր է, բայց միայն եթե ՍԴ-ն ասի, որ դա չի հակասում Սահմանադրությանը»:

Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024-ին, որից հետո, ըստ գործող սահմանադրության, նա այլևս չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը: Առաջին անգամ նա ՌԴ նախագահ է ընտրվել 2000-ին, ապա վերընտրվել 2004, 2012 և 2018 թվականներին: 2012-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահի լիազորությունները 4-ից ավելացվեցին մինչև 6 տարի: 2008-2012թթ.,Պուտինը եղել է ՌԴ վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---