ԵՄ-ն առաջարկում է արգելել օտարերկրացիների մուտքը

ԵՄ-ն առաջարկում է արգելել օտարերկրացիների մուտքը

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը կարող է արգելել իր տարածք արտասահմանցիների մուտքը՝ բացառություն անելով միայն անհետաձգելի դեպքերի մասով։ 30 օրով նման սահմանափակում անելու առաջարկ է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը։

Նշված ժամկետը կարող է երկարաձգվել, գրում է Bloomberg-ը։

ԵՄ-ում մշտապես բնակվողներն ու իրենց հարազատները, դիվանագետներն ու բժիշկները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիները նոր սահմանափակումների տակ չեն ընկնի։

ԵՄ-ում կորոնավիրուսի բռնկման հիմնական կենտրոններն են Իտալիան, Իսպանիան և Գերմանիան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---