ՀՀ-ում 2 հիվանդանոց կարող է վարակվածների ընդունել, ևս 2-ը ռեզերվում են. Մինչև 1500 հոգի կտեղավորվեն16 մարտի 2020 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում մեկուսացված է 310 մարդ, կա ևս 400 անձի մեկուսացնելու պոտենցիալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արդեն պետությունը կարող է հարկադրանքի միջոցներ կիրառել չինքնամեկուսացող քաղաքացիների հանդեպ: Վարչապետը նաև նշել է, որ աշխարհում կան երկրներ, որոնք հրաժարվում են մեկուսացման քաղաքականությունից՝ բերելով հիմնավորումներ, սակայն ՀՀ-ն դեռ շարունակելու է այդկերպ առաջնորդվել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Փաշինյանն ասել է, որ այս պահի դրությամբ մի քանի հիվանդանոցում կա 400 պատրաստ մահճակալ, ՀՀ-ն ունի 800-1000 հոգու բուժման համար նախատեսված տեղ և կառավարությունը պատկերացում ունի, թե որտեղ քանի հիվանդ է տեղավորելու: Վարչապետի խոսքով՝ փետրվարի կեսերից սկսել են ազատել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլ հիվանդություններ ունեցող մարդկանցից (պացիենտներն այլ հիվանդանոցներ են տեղափոխվել) և նախապատրաստել այն միայն կորոնավիրուսի վարակվածության դեպքերի համար: «Այսպիսի 100% պատրաստ երկրորդ հիվանադանոցը կա, երրորդն ու չորրորդը ռեզերվում են: Այս 4 ռեզերվը միասին անցնում է 1000-1500-ը: Մենք հույս ունենք, որ չենք լրացնի այդ թիվը»,- ասել է վարչապետը: Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրոսով վարակման դեպքերը 30-ն են: 1 պացիենտ առողջացել է: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |