Արտակարգ ռեժիմում Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները ժամանակավոր չեն գործի16 մարտի 2020 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բաժանորդային սպասարկում իրականացնելու, կապի ռազմավարական ենթակառուցվածքի անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև աշխատակիցների առողջության անվտանգության ու նրանց ընտանիքների մասին հոգ տանելու կարևորությունը, Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի: Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով, հետվճարային սակագնային պլանների շրջանակում տրամադրվող կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի 16-ը: Վիվա-ՄՏՍ-ի բոլոր այն աշխատակիցները, որոնց աշխատանքի բնույթը չի ենթադրում գրասենյակում անմիջականորեն գտնվելու անհրաժեշտություն, կաշխատեն տնից: Բջջային ցանցի անխափան աշխատանքի վերահսկողությունը կիրականացվի առավել խստացված: Սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու՝ մարտի 17-ից սկսած: Վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Մոբիդրամ հավելվածից, Վիվա-ՄՏՍ-ի առցանց վճարման համակարգից, ինչպես նաև առցանց այլ համակարգերից ու վճարային տերմինալներից: Հեռախոսահամարի, սակագնային պլանի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարելի է ստանալ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածի միջոցով՝ ներբեռնելով այն Google Play-ից կամ App Store-ից: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև հրահանգների ցանկի օգնությամբ՝ ուղարկելով *130# հրահանգը: Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում։ Հարցերի դեպքում, ներառյալ՝ SIM քարտին առնչվող, կարելի է դիմել անձնական նամակով՝ ֆեյսբուքյան մեսենջերով, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով՝ այցելելով կայքէջ կամ` զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծ: Թեժ գիծն ինչպես միշտ հասանելի կլինի շուրջօրյա: Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից թեժ գծին կարելի է միանալ` զանգահարելով 111: Ռոումինգում գտնվելիս թեժ գծին միանալու համար ՄՏՍ խմբի ցանցերից անհրաժեշտ է զանգահարել +374 93 297111 հեռախոսահամարին (Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ անվճար): Ֆիքսված և ամպային ծառայությունների համար անհրաժեշտ է զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: Բաժանորդներին հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի անվճար՝ 8003 հեռախոսահամարը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |