Փաշինյան. Մինչև 6 ամսով կհետաձգվեն հիփոթեքային վարկերի հետ կապված պարտավորությունները

Փաշինյան. Մինչև 6 ամսով կհետաձգվեն հիփոթեքային վարկերի հետ կապված պարտավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ աշխատել է և ծրագրով իրականացված վարկավորումների հետ կապված պարտավորությունները մինչև 6 ամսով կհետաձգվեն, նույն ժամկետով կերկարաձգվեն նաև հիփոթեքային վարկերի հետ կապված՝ մասնավորապես Ազգային հիփոթեքային հիմնադրամի և «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով տրված հիփոթեքային վարկերի սպասարկումները, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

«Բանկային համակարգը տոտալ վարկային արձակուրդ չի հայտարարում, քանի որ ոլորտի մասնագետների հետ քննարկման ժամանակ իրենք ասել են, որ 100 հաճախորդից 85-ը պարտաճանաչ են և վստհելի հարաբերություններ կան նրանց հետ: Բայց ասում են` ունենք 15 անպարտաճանաչ հաճախորդ, որոնք միշտ նույն խնդիրն ունեն:

Ինչո՞ւ համատարած տալ վարկային արձակուրդ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ բանկերն իրենց վստահելի հաճախորդի հետ համաձայնության կգան:

Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված կորոնավիրուսի 30 դեպք: Մեկ հոգի առողջացել է:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---