Թորոսյան. ՀՀ-ում թոքերի արհեստական օդափոխության 334 սարք կա, նորերը կգնվեն

Թորոսյան. ՀՀ-ում թոքերի արհեստական օդափոխության 334 սարք կա, նորերը կգնվեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 16-ի դրությամբ կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։ 3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից»,- ասել է նախարարը։

Թորոսյանը հայտնել է նաև, որ 10-15 օրից ԱՆ պահեստում կլինի հավելյալ 10 սարք, որոնք ձեռք կբերվեն Չինաստանից։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրոսով վարակման դեպքերը 30-ն են: 1 պացիենտ առողջացել է: Աժ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսով հիվանդների համար 100%-ով պատրաստ երկու բուժհաստատություն կա, և 2 ռեզերվային հիվանդանոց: Վարչապետն ասել է, որ 4 ռեզերվը միասին կարող են տեղավորել մինչև 1500 մարդու:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---