Ստամբուլում ախտահանել են հայկական Սբ Ստեփանոս եկեղեցին

Ստամբուլում ախտահանել են հայկական Սբ Ստեփանոս եկեղեցին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պատճառով Ստամբուլի քաղաքապետարանն ախտահանման աշխատանքներ են տարել Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սբ Ստեփանոս եկեղեցում, փոխանցում է Ermenihaber-ը։

Եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Էրոլ Չընարը նշել է, որ շատ են անհանգստանում եկեղեցի այցելող բազմաթիվ մեծահասակների համար։

Չընարը հայտնել է նաև, որ 4 ամիս անընդմեջ սեփական միջոցներով ախտահանում են եկեղեցին։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մի շարք երկրներում հատուկ միջոցառումներ են իրականացվում, ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր կորոնավիրւոսի պանդեմիայի մասին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, որոնցից մեկն առողջացել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---