ՀՀ-ն արգելում է 16 երկրի քաղաքացիների մուտքը17 մարտի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մարտի 17-ից արգելում է 16 երկրի քաղաքացիների մուտքը, հայտնել է պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ որոշումը կայացվել է՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից: Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է. 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2. Իրանի Իսլամական Հանրապետություն 3. Հարավային Կորեա 4. Ճապոնիա 5. Իտալիա 6. Իսպանիա 7. Ֆրանսիա 8. Գերմանիա 9. Շվեյցարիա 10. Դանիա 11. Ավստրիա 12. Բելգիա 13. Նորվեգիա 14. Շվեդիա 15. Նիդերլանդներ 16. Միացյալ Թագավորություն Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան։ Մարտի 17-ի կեսօրի դրությամբ երկրում հանրագումարով կորոնավիրուսի հաստատված 64 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |