Փոխնախարար․ Կարանտինը խախտելու համար քր. պատասխանատվության նախագիծ կմշակվի

Փոխնախարար․ Կարանտինը խախտելու համար քր. պատասխանատվության նախագիծ կմշակվի

PanARMENIAN.Net - Կարանտինը խախտելու համար պատասխանատվություն սահմանող օրինագծերը գրեթե պատրաստ են և շուտով կդրվեն շրջանառության մեջ, ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նա նշել է, որ խոսքը թե վարչական, թե քրեական պատասխանատվության մասին է՝ կախված խախտման վտանգավորությունից ու բնույթից։

Ըստ փոխնախարարի՝ արտակարգ դրության ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները վարակի կոնկրետ դեպքեր մատնանշեն կամ քննարկեն կորոնավիրսուվ վարակված անձանց։ Նման դեպքում ոստիկանությունը կարող է դիմել քաղաքացիներին այդ հրապարակումը ջնջելու պահանջով։

Պաշտոնյան հավելել է, որ կորոնավիրուսով վարակվածների մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության հետ կապված մոնիտորինգ արվում է, իսկ ոստիկանությունը որպես լիազոր մարմին կարող է վարչական պատասխանատվության ենթարկել վարակակիրների անձի, նրանց առողջական վիճակի, նրանց հետ շփվող անձնաց շրջանակի մասին տեղեկատվության համար։ Վահե Դանիելյանը նշել է, որ ԶԼՄ-ների շրջանում եղել են նման խախտումներ, կոնկրետ քաղաքացիների մասով ոչինչ ասել չի կարող։

Անդրադառնալով էջմիածնեցի կնոջ հետ կապված պատմությանը և ընդհանրապես վարակակիրներին հոգեբանական ճնշումից պաշտպանելու հարցին՝ փոխնախարարն ասել է, որ առանձին մարդիկ չեն կարող տրամադրել, կամ քննարկել կամ մատնանշել անձի և նրա հետ կապակցված անձանց շրջանակը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսօրի դրությամբ երկրում հանրագումարով կորոնավիրուսի հաստատված 64 դեպք կա, որոնցից 1-ն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կարդաքեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---