ՀՀ-ում կորոնավիրուսի 8 նոր դեպք կա. Հանրագումարով՝ վարակի 72 դեպք![]() 17 մարտի 2020 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 17-ի ժ. 18:00-ի դրությամբ կորոնավիրուսի ևս 8 հաստատված դեպք կա, ֆեյսբուքյան իր էջումտեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»,- նշել է նա: Հանրագումարով, այս պահին հաստատված 72 դեպք կա, որոնցից 1-ը բուժվել է: Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: ![]() ![]() Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |