Տավուշի մարզպետն արձակուրդից հետ է կանչվել

Տավուշի մարզպետն արձակուրդից հետ է կանչվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։ Նրա որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել մարտի 2-ի մեկ այլ որոշում, որով վերջինիս արձակուրդ էր տամադրվել։

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ . Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 2-ի «Հայկ Չոբանյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 289-Ա որոշումը»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

Ավելի վաղ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կոտայքի և Տավուշի մարզերում մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացվել են՝ 14-օրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---