Աննա Հակոբյանն ուզում է ներգրավվել ԱՆ կամավորական աշխատանքներում

Աննա Հակոբյանն ուզում է ներգրավվել ԱՆ կամավորական աշխատանքներում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը։

Հակոբյանը մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։

Պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում արտակարգ դրության հաստատմամբ՝ Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։ «Իմ քայլը» հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։

«Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները»,- նշել է Հարությունյանը։

Մարտի 18-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 84 հաստատված դեպք կա։ Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---