Քաշաթաղում կորոնավիրուսի՝ ԱՀ ներթափանցումը կանխելու աշխատանքներ են տարվում![]() 18 մարտի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Քաշաթաղի շրջանի վարչակազմը և համապատասխան կառույցները լծված են կորոնավիրուսի Արցախ ներթափանցումը կանխարգելելու աշխատանքներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը։ Արցախում մարտի 17-ի դրությամբ որևէ դեպք չի գրանցվել։ Նա գրել է, որ Քաշաթաղի շրջանը Սյունիքի մարզին կապող բոլոր ճանապարհների երթևեկության վրա հաստատվել է խիստ վերահսկողություն։ Մասնավորապես՝ Գորիս-Բերձոր, Խնձորեսկ-Որոտան/Սարատակ, Կապան-Կովսական մայրուղիներում տեղադրվել են հսկիչ անցակետեր՝ ոստիկաններով և բուժաշխատողներով, ովքեր շուրջօրյա վերահսկելու են երթևեկողների առողջական վիճակը (առաջին հերթին՝ ջերմաչափման միջոցով)։ Հսկիչ անցակետերը կարրելի է հատել միայն անձնագրով։ Քաշաթաղը Սյունիքին կապող մյուս բոլոր ճանապարհները փակ են լինելու՝ բացառությամբ նշված երեքի։ • Կրթական բոլոր հաստատությունները շարունակելու են մնալ փակ։ Կարգադրվել է դադարեցնել նաև Քաշաթաղի երկրագիտական թանգարանի և Բերձորի գրադարանի աշխատանքները, չեղարկել բազմամարդ հավաքները։ • Քաշաթաղի շրջվարչակազմը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։ Սակայն վարչակազմի շենքում կաշխատեն սահմանափակ թվով աշխատակիցներ՝ ըստ անհրաժեշտության։ Աշխատողների մեծամասնությունը աշխատանքը իրականացնելու է հեռահար եղանակով՝ տանից։ Սարգսյանը նաև հորդորել է շրջանի բնակչությանը հնարավորինս նվազեցնել շրջկենտրոն Բերձոր այցերը՝ ուղևորվելով միայն անհրաժեշտության դեպքում։ «Նաև հորդորում եմ հնարավորինս խուսափել Սյունիքի մարզ և ՀՀ այլ մարզեր այցերից, քանի որ ՀՀ տարածքում արդեն գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր»,- ասվում է գրառման մեջ։ Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում կորոնավիրուսի 84 դեպք է արձանագրվել, մեկն առողջացել է: Արցախում վարակի հաստատված դեպքեր չկան:,/i> ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |