Թորոսյանը 100,000 դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին![]() 18 մարտի 2020 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 100,000 դրամ է փոխանցել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նախարարը հիշեցրել է, որ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Գումարի հասցեատերն է Կենտրոնական գանձապետարանը, գանձապետական հաշվեհամարն է՝ 900005001947: «Խնդրում ենք փոխանցում կատարելիս սկզբից նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։ Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»,- ասվում է գրառման մեջ: Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի առավոտվա դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի 84 դեպք է գրանցված, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,-գրել է նա Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |