AliExpress-ը կարող է արգելափակել բուժապրանքներն արհեստական թանկացնողներին

AliExpress-ը կարող է արգելափակել բուժապրանքներն արհեստական թանկացնողներին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից բնակչության պաշտպանությունը շահադիտական նպատակով օգտագործելու դեպքում AliExpress Ռուսաստանը կհեռացնի համապատասխան ապրանքները, իսկ վաճառողներին կարգելափակի։ Այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը, որը միավորում է AliExpress, Tmall և Pandao մարկետփլեյսերը։

AliExpress-ում անարդար գնով առաջարկվող հակավիրուսային կամ բժշկական նշանակության ապրանքներ տեսնող հաճախորդներին ընկերությունը խնդրում է տեղեկությունը փոխանցել աջակցութան կենտրոն, գրում է «Վեդոմոստին»։

AliExpress-ը վաճառողներին խնդրել է չբարձրացնել բժշկական և պաշտպանիչ նշանակության ապրանքների գները, չօգտագործել բժշկական դիմակները որպես անվճար նվեր՝ պատվերի արժեքի ավելացման համար, չխեղաթյուրել ապրանքի նկարագրությունը՝ այն օժտելով «հրաշագործ» հակավիրուսային հատկություններով։

«Մենք կոչ ենք անում, որ շուկան միավորվի ընդդեմ հաճախորդների հանդեպ ոչ պարկեշտ վարքի և արվի հնարավորը, որ դիմակները, հակաբակտերիալ միջոցներն ու մյուս կարևոր ապրանքները առկա լինեն սովորական գներով»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---