Մարտի 18-ը՝ համազգային աղոթքի օր

Մարտի 18-ը՝ համազգային աղոթքի օր

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մարտի 16-ին Եպիսկոպոսների ժողովը որոշել էր, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության։

Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարելի է հետևել՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Facebook-ում Կաթողիկոսի պաշտոնական էջում , Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջում կամ այստեղ, «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մարտի 18-ին երկրում մարտի 18-ի առավոտվա դրությամբ վարակի 84 դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---