Շենգավիթի արտադրամասում կորոնավիրուսը տարածել է իտալացի գործընկերը. Թաքցրել է ջերմությունը18 մարտի 2020 - 19:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի երկու աղբյուրից մեկում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասում, վիրուսը տարածվել է Իտալիայից եկած գործընկերներից մեկի միջոցով, «Շանթ»-ին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Շենգավիթի արտադրամասը կապ ունի Իտալիայի հետ: «Իտալացի գործընկերը ժամանել է այնտեղ, ընդ որում՝ նա եղել է առողջապահության նախարարության հսկողության տակ, բայց, ցավոք սրտի, ջերմիջեցնող խմելու միջոցով թաքցրել է իր վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է ՀՀ-ից»,- ասել է Փաշինյանը: Վարչապետն ասել է, որ Էջմիածնի շուրջ վիճակը կայունացել է, իսկ այժմ խնդիր է դրված կայունացնել արտադրամասի հետ կապված իրավիճակը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում մարտի 18 երեկոյի դրությամբ կորոնավիրուսի 102 դեպք կա, որոնց 75%-ը երկու աղբյուրից են՝ Էջմիածնից և արտադրամասից: Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ արտադրամասը 500 աշխատող ունի, քայլեր են տարվում շփման ամբողջ շրջանակը պարզելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |