ՄԱԿ․ Կորոնավիրուսի պատճառով 25 մլն մարդ կարող է կորցնել աշխատանքը

ՄԱԿ․ Կորոնավիրուսի պատճառով 25 մլն մարդ կարող է կորցնել աշխատանքը

PanARMENIAN.Net - COVID-19 կորոնավիրուսի պատճառով աշխարհում մոտ 25 մլն մարդ կարող է կորցնել աշխատանքը։ Այդ մասին հայտարարել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հատուկ հաստատությունը, որը զբաղվում է աշխատանքային հարաբերությունների հարցերով։

Համեմատության համար՝ 2008-2009թթ․ ֆինանսական ճգնաժամի տարիներին աշխատանքից զրկվել է 22 մլն մարդ։

Ըստ լավատեսական սցենարի, աշխատանքից կզրկվի 5,3 մլն մարդ։

«Պանդեմիան այլևս զուտ առողջապահական գլոբալ ճգնաժամ չէ, դա նաև աշխատաշուկայի և տնտեսական լուրջ ճգնաժամ է, որը հսկայական ազդեցություն կունենա մարդկանց վրա»,- հայտարարել է ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը։

Ըստ նրա` այս ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար մարդկությունը պետք է «միասնական ճակատով» հանդես գա։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Photo. AFP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---