Նախագիծ. Գործատուն պետք է աշխատակցին ապահովի պաշտպանության անհատական միջոցներով

Նախագիծ. Գործատուն պետք է աշխատակցին ապահովի պաշտպանության անհատական միջոցներով

PanARMENIAN.Net - Պարետատանը նախագիծ է ներկայացվել, ըստ որի այն ձեռնարկությունների աշխատակիցները, որոնք շարունակում են աշխատանքը, գործատուի կողմից պետք է ապահովվեն պաշտպանության անհատական միջոցներով, իսկ ձեռնարկութուններում պետք է խստիվ պահպանվեն սանիտարահիգիենիկ կանոնները։ Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Նշվել է նաև, որ մշակվել է ուղեցույց գործատուների համար, որը նույնպես ենթակա է հաստատման պարետատան կողմից։

Հունվարի 24-ից սահմանակետերն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի՝ անձնկազմն է կրկնակի անգամ ավելացվել, տեխնիկական հագեցվածությունն էլ։ Մարտի 10-ից հետո սահմանին մեկուսացվել է 14 օրով մոտ 100 մարդ, այդ թվում` հատուկ չվերթով Իտալիայից եկած անձինք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---