«Ուրվական» փառատոնը հետաձգվում է19 մարտի 2020 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի և ՀՀ-ում արտակարգ դրության պատճառով «Ուրվական» փառատոնը, որն անցկացվելու էր մայիսի սկզբին, չի կարող կայանալ, այն հետաձգվում է։ Այդ մասին ասվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում։ «Այս պահին դժվար է կանխատեսել, թե երբ կվերադառնանք մեր կյանքի և գործունեության բնականոն ընթացքին: Մենք կշարունակենք հետևել գլոբալ իրավիճակին և պլանավորել «Ուրվական» փառատոնի անցկացման նոր ամսաթվերը 2020-ին: Փառատոնի չեղարկման պլաններ չկան, այլ միայն հետաձգել անցկացման ամիսը բոլոր մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով: Մենք նպատակ ունենք պահպանել մեր միջոցառման ամբողջ ծրագիրը, եթե արտիստների գրաֆիկը մեզ դա թույլ կտա»,- ասվում է գրառման մեջ։ Շուտով տեղեկություն կհրապարակվի տոմսերի վերադարձի հնարավոր տարբերակների մասին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի երեկոյի դրությամբ երկրում վարակի 110 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |