19 մարտի 2020 - 10:40 AMT
Կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումները շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դադարեցնում է դիտարկումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում:

«Իրավիճակը, որը ստեղծվել է նոր կորանավիրուսի տարածումից հետո, ամբողջ տարածաշրջանում հանգեցրել է միջազգային սահմանների փակմանը, տեղացի և միջազգային աշխատակիցների ճամփորդությունների սահմանափակմանը, ինչպես նաև վարակի տարածումը կանխելու նպատակով անմիջական շփումների սահմանափակմանը», - ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ մշտադիտարկումը կդադարեցվի մինչև այդ սահմանափակումները վերացվեն, իսկ Կասպրշիկը կշարունակի կապի մեջ մնալ համապատասխան ռազմական իշխանությունների հետ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՀՀ-ում մարտի 19-ի առավոտվա դրությամբ կա կորոնավիրուսի 115 դեպք: Նրանցից մեկն առողջացել է: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից