19 մարտի 2020 - 12:55 AMT
Կորոնավիրուսով պացիենտներից 13-ը տարեց են․ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Կորոնավիրուսով վարակի հաստատված 115 դեպքից 13-ը 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ է, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին ասվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։

«Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը, կապված է Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը բավարար է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 115 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից