19 մարտի 2020 - 14:09 AMT
Գյումրիում ծեծված 13-ամյա երեխայի վիճակը կայուն է, խոսում է

Գյումրիում մարտի 5-ին մոր ընկերոջ կողմից ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել, PanARMENIAN.Net-ին ասաց Սբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել»,- ասաց նա:

Դերձյանը հայնտեց նաև, որ երեխայի հետ շարունակում են աշխատել ԲԿ-ի հոգեբանները։

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ Սբ Աստվածամայր ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը կալանավորված է: Ըստ դատախազության՝ ծեծից մահացած կինը 4 տարի առաջ ևս բռնության էր ենթարկվել կրկին նույն անձի կողմից: