ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը նշանակվել են

ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը նշանակվել են

PanARMENIAN.Net - Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, Արման Սարգսյանը՝ ՀՀ ոստիկանապետ։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

Նախագահի այլ հրամանագրերով՝ Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, Արման Սարգսյանը՝ Ոստիկանության պետի առաջին տեղակալի։

Թե Մարտիրոսյանը, թե Սարգսյանը իրավական կառույցների ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակվել 2016-ի սեպտեմբերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---