Կորոնավիրուսի վիճակագրությունը՝ մեկ հարթակում, օրական կտրվածքով

Կորոնավիրուսի վիճակագրությունը՝ մեկ հարթակում, օրական կտրվածքով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը հասանելի կլինի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշել է, որ հարթակը կթարմացվի օրական կտրվածքով` առավոտյան ժամը 10:00-ին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---