ՀՀ-ից դիմակների, սպիրտի ու մի շարք այլ ապրանքների արտահանումը սահմանափակվել է

ՀՀ-ից դիմակների, սպիրտի ու մի շարք այլ ապրանքների արտահանումը սահմանափակվել է

PanARMENIAN.Net - Հայաստանից դիմակների, բժշկական սպիրտի ու մի շարք այլ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակվել է, հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։

Ամբողջական ցանկը հասանելի է կառավարության կայքում։

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև այս որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---