ՀՀ-ն ֆինանսական աջակցություն կխնդրի միջազգային կազմակերպություններից

ՀՀ-ն ֆինանսական աջակցություն կխնդրի միջազգային կազմակերպություններից

PanARMENIAN.Net - Հայաստանը դիմելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու համար աջակցություն ստանալու համար։ Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, տվյալ կազմակերպությունների հետ արդեն բանակցում են։

«Միջազգային կազմակերպությունները փոխում են կառավարություններին աջակցելու հարցում մոտեցումը, ու երկխոսություն կա ստացվող աջակցությունն ավելի հասցեական դարձնելու ուղղությամբ», - ասել է նա։

ՀՀ-ն $250 մլն stand-by համաձայնություն (այսինքն՝ ոչ թե դասական վարկ, այլ ցանկացած պահին մինչև այդ շեմը հասանելի «վարկային գիծ») ունի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հիշատակել էր համաձայնագիրը՝ «Շանթի» եթերում տնտեսության մասին խոսելիս։

Նախարարի խոսքով՝ հիմնական 3 տուժած ուղղությունն են տուրիզմը, դեպի ՌԴ արտահանումն ու պղնձի արտահանումը։ Պղնձի գինը կրճատվել է տարեսկզբի 1 տոննայի դիմաց մոտ $6000-ից մինչև $4800:

«Ասել, թե արտադրողները պղնձի գնանկմանը ոնց կարձագանքեն, դեռ դժվար է, քանի որ նրանից ամեն մեկը ծախսային առանձնահատկություներ ունի, բայց ակնհայտ է, որ երկարաժամկետ առումով դժվար պայմաններ ստեղծող գին է», - ասել է նախարարը։ Նա վստահություն հայտնեց, որ հարցի շուրջ այժմ մտածում են նաև արտադրողները;

Նախարարն ընդունել է, որ ՌԴ-ում տնտեսական վիճակը՝ մասնավորապես, նավթի գների հետ կապված, ազդելու է նաև Հայաստանի վրա` հատկապես այդ ուղղությամբ արտահանման հարցով, սակայն հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա արագ հաղթահարել խնդիրները։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---