Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված 2 հիվանդից մեկը ՌԴ է եկել ՀՀ-ից![]() 20 մարտի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի երկրամասում մարտի 19-ին կորոնավիրուսով հոսպիտալացված 2 հիվանդից մեկը ՌԴ է ժամանել Հայաստանից։ Նա մոտ 25 տարեկան երիտասարդ է, որն այժմ գտնվում է Սոչիի հիվանդանոցում՝ մեկուսացված հիվանդասենյակում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։ «Այդ մարդը ժամանել է Հայաստանից։ Նրա և մյուս հիվանդի շփման շրջանակը Կրասնոդարի երկրամասում հայտնի է։ Բոլորրը, ում հետ նրանք շփվել են, այժմ մեկուսացված են և բժիշկների հսկողության տակ են»,- ասել են օպերատիվ շտաբում: Հիվանդներից մեկը վարակվել է կորոնավիրուսով Կուրշավելում, իսկ հայաստանցի երիտասարդը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված հարազատի հետ։ Ընդհանուր առմամբ, Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով 19 հիվանդ կա։ Որոշվել է արտերկրից Ռուսաստան ժամանող բոլոր մարդկանց պահել 14 օր կարանտինում: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |