Դրամատիկական թատրոնը ներկայացումներն առցանց կցուցադրի![]() 20 մարտի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն այսուհետև ներկայացումները կցուցադրի առցանց: Այդ մասին ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում։ «Քանի որ հասկանալի պատճառներով թատրոնները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց բնականոն գործունեությունը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը որոշում է ընդունել ֆեյսբուքյան իր էջում ցուցադրել մի շարք ներկայացումներ, որոնք, կարծում ենք, Ձեզ շատ կհետաքրքրեն: Վստահ ենք, որ այս դժվար օրերը շուտով կհաղթահարենք»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Մշակույթ kills coronavirus․ Հայերն առցանց համերգներ ու միջոցառումներ են անում ![]() ![]() Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |