ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին խստորեն պահպանել հրադադարը

ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին խստորեն պահպանել հրադադարը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից իրականացվող շփման գծի դիտարկումների կասեցումը տարածաշրջանում COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին խստորեն պահպանել հրադադարն ու ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը։

«Հաշվի առնելով, որ բժշկական ռեսուրսները պետք է ուղղվեն բացառապես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին և տուժածների բուժմանը` կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում՝ օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ անկախ ուղևորությունների խիստ սահմանափակումներից, համանախագահներն առանց ընդհատման կշարունակեն իրենց միջնորդական գործողությունները` կապի մեջ լինելով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ», - ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դադարեցնում է դիտարկումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Նշվել էր, որ մշտադիտարկումը կդադարեցվի մինչև այդ սահմանափակումները վերացվեն, իսկ Կասպրշիկը կշարունակի կապի մեջ մնալ համապատասխան ռազմական իշխանությունների հետ:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակվել են միջազգային սահմանները։ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկով՝ 16 պետությունից ժամանող օտարերկրացիների մուտքը երկիր արգելվում է։ ԵՄ-ն, իր հերթին, փակել է սահմանները 30 օրով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---