Սուրենյան․ Մարտի 23-ից 5-7 աստիճանով կտաքանա

Սուրենյան․ Մարտի 23-ից 5-7 աստիճանով կտաքանա

PanARMENIAN.Net - Մարտի 23-24-ին կտաքանա 5-7 աստիճանով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Մարտի 23-24-ին ունենք տաք օդի ևս մեկ ալիք։ Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով»,- ասվում է գրառման մեջ։

Հանրապետության տարածքում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամսի 24-ին և 25-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +17 աստիճան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---