ԱՆ․ Հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ

ԱՆ․ Հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ (Էջմիածնի ու Շենգավիթի արտադրամասի,- խմբ): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Հայաստանում մարտի 20-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 136-ի: Առողջացման 1 դեպք կա:

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---