ՊԵԿ-ը՝ հարկ վճարողներին. Ժամանակին և ամբողջ ծավալով վճարեք հարկերը

ՊԵԿ-ը՝ հարկ վճարողներին. Ժամանակին և ամբողջ ծավալով վճարեք հարկերը

PanARMENIAN.Net - ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են հարկի հաշվարկման, հարկերի վճարման, հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները, հարկ վճարողներին հիշեցնում է Պետական եկամուտների կոմիտեն:

ՊԵԿ-ից նշում են, որ շարունակելու են իրականացնել իրենց վերապահված գործառույթային լիազորությունները՝ հորդորելով հարկ վճարողներին ժամանակին և ամբողջ ծավալով կատարել հարկային պարտավորությունները։

«Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները` հարկի վճարման ժամկետի հետաձգում, օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում և այլ արտոնություններ:

Ընդ որում, հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով»,- ասվում է ՊԵԿ հայտարարութjան մեջ:

ՊԵԿ-ը կամ պետական կառավարման այլ մարմին իրավասու չէ իրավական որևէ այլ ակտով այս կամ այն խումբ հարկ վճարողների համար սահմանել հարկային արտոնություններ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանն ասել էր, որ երկրում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին, փոքր ու միջին ձեռնարկություններին հարկային արտոնություններ, հետաձգումներ չեն տրամադրվի՝ լինելու է օժանդակություն։ Մարտի 20-ի առավոտի դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---