Արցախում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՀ-ն ՀՀ-ի հետ օպերատիվ հաղորդակցվում է

Արցախում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՀ-ն ՀՀ-ի հետ օպերատիվ հաղորդակցվում է

PanARMENIAN.Net - Մարտի 20-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք գրանցված չէ, սակայն ԱՀ-ն պատրաստ է իր հնարավորություններն արդյունավետ օգտագործելով` դիմակայել խնդրին, հայտարարել է ԱՀ պետական նախարար, կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա հայտնել է, որ փետրվարի 18-ին Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել` շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների ներգրավմամբ:

Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ստեղծվել է օպերատիվ հաղորդակցություն: Պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստացվում են օպերատիվ: Արցախի ԱՆ-ից բուժաշխատողների խումբ է գործուղվել Հայաստանի գործընկեր կառույց՝ ախտորոշման և համապատասխան միջոցառումների կազմակերպման վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:

ԱՀ ԱՆ կողմից ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, ինչը շարունակական է։ Նշվել է նաև, որ հաջորդող գործողություններով նախատեսվում է նվազագույնի հասցնել կորոնովիրուսի ներթափանցումը` հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ:

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափում և, ըստ անհրաժեշտության, ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումները: Արցախում դադարեցված է ուս.հաստատատությունների գործունեությունը, մարտի 16-ից մեկ ամսով սահմանափակված է զանգավածայի միջոցառումներ իրականացնելու հնարավարությունը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---