Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված հայի՝ ՀՀ-ում շփման շրջանակը պարզ է․ Դեպքերից մեկի կոնտակտն էր![]() 20 մարտի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված հայ երիտասարդը ՀՀ քաղաքացի է, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- ասվում է գրառման մեջ: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրեց, որ վարակված և Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու շփման շրջանակը պարզված է: «Մեր հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել»,-ասաց նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կրասնոդարի երկրամասում մարտի 19-ին կորոնավիրուսով հոսպիտալացված 2 հիվանդից մեկը ՌԴ է ժամանել Հայաստանից։ Նա մոտ 25 տարեկան երիտասարդ է, որն այժմ գտնվում է Սոչիի հիվանդանոցում՝ մեկուսացված հիվանդասենյակում։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |