Վրաստանը ամբողջությամբ դադարեցնում է ավիահաղորդակցությունը

Վրաստանը ամբողջությամբ դադարեցնում է ավիահաղորդակցությունը

PanARMENIAN.Net - Վրաստանը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին, տեղեկացնում է «Sputnik Վրաստանը»։

«Որոշվել է, որ կիրականացվեն Վրացական ավիաուղիների միայն այն չվերթները, որոնք համաձայնեցված կլինեն կառավարության հետ»,- ասել է Չիկովանին։

Նա տեղեկացրել է նաև, որ Վրաստան ժամանող բոլոր քաղաքացիներն այսուհետ տեղափոխվելու են հատուկ կարանտինային գոտի, որտեղ կգտնվեն բժիշկների հսկողության տակ։ Այդ նպատակով բոլոր ցամաքային անցակետերում կավելացվեն կարանտինային հնարավորությունները։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 43 դեպք կա, 1 մարդ ապաքինվել է։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---