Ադրբեջանում կորոնավիրուսի հիվանդացության կասկածով բժիշկը փախել է կարանտինից

Ադրբեջանում կորոնավիրուսի հիվանդացության կասկածով բժիշկը փախել է կարանտինից

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսի հիվանդացության կասկածանքով բժիշկը փախել է կարանտինից։ Այդ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կառավարությանը կից գործող Օպերատիվ շտաբը սահմանափակումներ է կիրառում՝ կապված մեկուսացման հետ։

Մասնագիտությամբ բժիշկը, որի մոտ կորոնավիրուսի առկայության կասկած կար, չնայած իր մասնագիտությանը, տարբեր պատրվակներով խուսափել է հատուկ հիվանդանոց տեղափոխվելուց, փոխել իր գտնվելու վայրը, խուսափել բուժումից, գրում է Haqqin.az-ը։

«Սակայն օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները հայտնաբերել են նրան և տեղափոխել հատուկ ռեժիմով հիվանդանոց։ Նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև մարդիկ, ում հետ նա շփվել է, կարանտինի են ենթարկվել»,- ասվում է Ադրբեջանի ՆԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվել է կորոնավիրուսով վարակի 44 դեպքի մասին, որից 10-ն ապաքինվել են, 1-ը՝ մահացել։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---