Պուտինի զարմիկը մտադիր է կուսակցություն հիմնել և մասնակցել Պետդումայի ընտրություններին

Պուտինի զարմիկը մտադիր է կուսակցություն հիմնել և մասնակցել Պետդումայի ընտրություններին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականը՝ զարմիկի որդին, հայտարարել է, որ մտադիր է «Գործի մարդիկ» շարժման հիման վրա կուսակցություն հիմնել և մասնակցել Պետդումայի ընտրություններին։ Ռոման Պուտինը հավելել է, որ կուսակցությունը լինելու է «աջ պահպանողական», գրում է «Վեդոմոստին»։

ՌԴ նախագահի ագգականը նոր կուսակցության հիմնական խնդիրն է համարում պայքարը մենաշնորհատերերի և առևտրային ցանցերի հետ, հարկերի նվազեցումը, հատկապես` փոքր բիզնեսի համար, և էժան վարկերը։

Ըստ նրա` մինչև ամառ կուսակցության սահմանադիր համագումարը կլինի` 2020-ի սեպտեմբերի 8-ի տարածաշրջանային ընտրություններին մասնակցելու նպատակով։ Իսկ 2021-ի սեպտեմբերի 21-ին կայանալիք Պետդումայի ընտրություններին Ռոման Պուտինը մտադիր է անձամբ մասնակցել։

ՌԴ Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը։ Դա թույլ կտա նրան կրկին մասնակցել նախագահի ընտրություններին։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել