Մարտական հերթափոխի մեկնող զինվորները պարտադիր բուժզննում են անցնում

Մարտական հերթափոխի մեկնող զինվորները պարտադիր բուժզննում են անցնում

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները:

Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։

ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---