«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին20 մարտի 2020 - 21:10 AMT PanARMENIAN.Net - «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն իր շահույթից 5 մլն դրամ է հատկացրել՝ ի աջակցություն ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Սա «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի փոքրիկ ներդրումն է՝ ի օգնություն վարակի դեմ պայքարող և սեփական առողջությունը վտանգող բժիշկներին և ամբողջ առողջապահական համակարգին: «Հավատում ենք, որ համախմբման և միասնական ջանքերի շնորհիվ կկարողանանք շուտով հաղթահարել այս մարտահրավերը»,- նշում են ընկերությունում։ Մարտի 17-ին բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 գանձապետական հաշիվը, որին փոխանցումներ կարող են անել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |