Երևանի գինու օրերը՝ սեպտեմբերի 4-ին և 5-ին![]() 20 մարտի 2020 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող Գինու օրերը (Yerevan Wine Days) մայիսի փոխարեն կանցկացվեն սեպտեմբերի 4-ին և 5-ին: Միջոցառումը, ամենայն հավանականությամբ, հետաձգվում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Գինու օրերն ընդգրկելու են Սարյան-Մոսկովյան փողոցների՝ Պուշկինից մինչև Սպենդիարյան խաչմերուկն ընկած հատվածը և Թումանյան փողոցը՝ մինչև Փարպեցի խաչմերուկ: Դրանք անցկացվելու են ժամը 17։00-ից մինչև 23։00-ն։ Երևանի գինու օրերը նվիրված կլինեն Մարտիրոս Սարյանի 140-ամյակին: ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |