Սինգապուրում և ԱՄԷ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերն են գրանցվել

Սինգապուրում և ԱՄԷ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերն են գրանցվել

PanARMENIAN.Net - Սինգապուրում և ԱՄԷ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերն են գրանցվել։

Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը Twitter-ի իր բլոգում հայտնել է մահվան 2 դեպքի մասին։ Մահացածներից մեկի՝ 78-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուսի ֆոնին սրտի նոպա է գրանցվել։ Եվս մեկ հիվանդ, 58-ամյա մի տղամարդ, տառապում էր սրտի և երիկամների խնդիրներից, գրում է Ինտերֆաքսը։

Ընդհանուր առմամբ, ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 140 դեպք։

Մահվան 2 դեպքի մասին է հայտնել նաև Սինգապուրի առողջապահության նախարարությունը։ Մահացել է 75-ամյա մի կին և 64-ամյա տղամարդ։ Երկուսն էլ սրտի հետ կապված քրոնիկ խնդիրներ են ունեցել։

Սինգապուրում հիվանդների ընդհանուր քանակը 385 մարդ է։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---