Ավինյան. Կարգելվի առևտրի կենտրոնների, խաղատների ու բուքմեյքերականների աշխատանքը21 մարտի 2020 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակում՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը՝ ապրիլի 14-ը, ՀՀ տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության մի քանի տեսակներ, հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Մասնավորապես կարգելվեն առևտրի կենտրոնների՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության: Նշվում է, որ Արգելքը տարածվելու է մոլերի վրա՝ բացի այնտեղ գործող սուպերմարկետներից։ Նշենք, որ մոլերի մեծ մասը փակվել են օրեր առաջ։ Փոխվարչապետի խոսքով՝ կարգելվեն նաև բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրումը: Կարգելվեն նաև խաղատների և բուքմեյքերական ու խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակների կործունեությունը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |