Թորոսյան. ՀՀ-ում կորոնավիրուսից 2-րդ պացիենտն է առողջացել![]() 21 մարտի 2020 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առողջացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ պացիենտը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, նրա մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև՝ նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և, չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում` նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,- հայտնել է նա: Նախարարը մյուս քաղաքացիներին կոչ է արել պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները և արտակարգ դրության կանոնները: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով
ՄԻՊ-ը նշել է նաև, որ ուղիղ սպառնալիքի տակ են հայտնվել մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի իրավունքը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |