Ուժգին երկրաշարժ՝ Զագրեբում․ Կան փլուզումներ

Ուժգին երկրաշարժ՝ Զագրեբում․ Կան փլուզումներ

PanARMENIAN.Net - Մարտի 22-ի վաղ առավոտյան ուժգին երկրաշարժ է եղել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժն ամենահզորն է վերջին 140 տարում, հայտնում է Croatiaweek-ը։

Օջախի խորությունը 10 կմ է։

Տուժել է 15 տարեկան մի դեռահաս, որի վրա է ընկել շենքերից մեկի ճակատային մասի քարերը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչի` կան փլուզումներ, Զագրեբի որոշ հատվածներում ջրամատակարարումն ու էներգամատակարարումը խափանվել են։ Որոշ տներում ճաքեր են հայտնվել։ Ըստ որոշ տվյալների` փլուզվել է Զագրեբի մայր տաճարի հարավային աշտարակի մի մասը։ Տուժել է ևս 2 եկեղեցի։

Photo. HINA/Damir SEN
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---